ԳԳոհար Սիմոնյան

Իրաքը ձեր վեճերի լուծման վայր մի՛ դարձրեք. Ալի Սիստանի

Իրաքը ձեր վեճերի լուծման վայր մի՛ դարձրեք. Ալի Սիստանի

Իրաքի շիաների գլխավոր կրոնական առաջնորդ Ալի Սիստանին դատապարտել է Իրաքի տարածքը Միացյալ Նահանգներ-Իրան  հակամարտության վայր դարձնելու երևույթը: Այդ մասին, քրդական Rudaw-ի փոխանցմամբ, Սիստանին հայտարարել է շիաների համար սրբազան համարվող Քարբալա քաղաքում, Իրաքի խաղաղության համար բարձրացված աղոթքից  հետո:

«Տարբեր կողմերի կողմից ուժի և ազդեցության միջոցով Իրաքի տարածքի գործածումն իրենց վեճերը լուծելու համար միայն ուժեղացնում է ճգնաժամը՝ հեռացնելով դրա հանգուցալուծումը»,- ասել է Սիստանին:

Իրաքի շիաների կրոնական առաջնորդը  նաև շեշտել է, որ ոչ մի օտար տերություն իրավունք չունի որոշել Իրաքի ճակատագիրը և պարտավոր է հարգել երկրի ինքնիշխանությունը:

«Ընդ որում, վերջին վտանգավոր ագրեսիվ գործողությունները, որոնք անընդհատ խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, տարածաշրջանում վատթարացող իրավիճակի մի մասն են կազմում միայն»,- ավելացրել է հոգևոր առաջնորդը:

Հիշեցնենք, որ Սիստանին համարվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, այսպես կոչված, «մրցակից այաթոլլան»: Որոշ լուրերի համաձայն, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին շատ բան էր անում՝ երկու կրոնական առաջնորդների միջև առկա կնճիռները հարթելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում