ՄՄարի Կոստանյան

Իրանը կհրապարակի օդանավի կործանման հետաքննության արդյունքները

Իրանը կհրապարակի օդանավի կործանման հետաքննության արդյունքները

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրահանգել է հրապարակել Boeing 737-800 ուկրաինական ուղևորատար օդանավի կործանման հետաքննության արդյունքները: Այս մասին հայտնել է Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Այն պահին, երբ գերագույն առաջնորդին իրազեկել են ուկրաինական օդանավի՝ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգով սխալմամբ խոցման մասին, նա ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ խնդիրն ուսումնասիրելու համար: Նա հավաստիացրել է, որ ողբերգության պատճառներն ու հետաքննության արդյունքներն ազնիվ ու թափանցիկ կհրապարակվեն»:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հաստատել են իրանական հրթիռով ուկրաինական օդանավը սխալմամբ խոցելու փաստը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում