ՄՄարիամ Մխիթարյան

Տեղային կռիվներ Սիրիայում

Տեղային կռիվներ Սիրիայում

Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ գլոբալ մարտերին փոխարինել են տեղային զինված հակամարտությունները: Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակում կռվող երկու թուրքամետ իսլամիստական խմբավորումների զինյալները կրակել են միմյանց վրա: Պատճառը մի խմբի դաշտային հրամանատարի ձերբակությունն է մյուսի կողմից: Այս դեպքը տեղի է ունեցել Հալեպից հյուսիս-արևելք ընկած Ալ-Բաբ քաղաքում:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ թուրքական բանակը երկրի հյուսիսում յոթ զինծառայող է կորցրել ականապատված մեքենայի պայթյունից: Միջադեպը տեղի է ունեցել Ռաքքա նահանգի Թել-Աբյադ քաղաքում թուրքական զինուժի իրականացրած ստուգայցի ժամանակ: Անկարան ահաբեկչության համար մեղադրել է քուրդ զինյալներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում