ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել բողոքի ակցիաները

Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել բողոքի ակցիաները

Վրաստանի մոտ 30 ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են վերսկսել բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն: Նա նշել է, որ շարունակվելու է նաև խորհրդարանի շենքի մուտքերի արգելափակումը: Ընդդիմությունը ներկայումս սպասում է մի շարք միջազգային կառույցների զեկույցներին, որոնք քննարկվում են փակ ռեժիմով:

 Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը նախորդ տարվա նոյեմբերից ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով փոխել այս տարվա աշնանը նշանակված խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը: Ընդդիմությունն առաջարկել է ընտրություն կազմակերպել այսպես կոչված գերմանական մոդելով: Այս դեպքում պահպանվում է մեծամասնական կարգը, սակայն ոչ թե մեկ, այլ բազմամանդատանոց շրջաններում: Կուսակցությունն էլ այնքան տեղ է ստանում խորհրդարանում, որքան նրան հասնում է համամասնական կարգով: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում