ՄՄարիամ Մխիթարյան

«Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ պատժամիջոցները կգործեն հունվարի 20-ից հետո

«Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ պատժամիջոցները կգործեն հունվարի 20-ից հետո

ԱՄՆ Պետդեպարտամենտը հստակեցրել է պատժամիջոցների կիրառումը «Հյուսիսային հոսք-2» նախագծի մասնակիցների նկատմամբ: Ըստ փաստաթղթի՝ գազատարի շինարարության մեջ ներգրավված ընկերությունները չեն ենթարկվի ամերիկյան պատժամիջոցներին, եթե նրանք դադարեցնեն աշխատանքը մինչև 2020 թվականի հունվարի 20-ը: Դա նշանակում է, որ նրանք հնարավորություն են ստանում 30 օրվա ընթացքում ավարտել խողովակների տեղադրումը, գրում է РИА Новости-ն:

«Հյուսիսային հոսք-2» հոլդինգ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Մյուլլերը հայտարարել է, որ 2460 կմ երկարության խողովակաշարի կառուցման ավարտին մնացել է մոտ 160 կիլոմետր: Մասնագետների կարծիքով՝ ծովում խողովակների տեղադրման աշխատանքները կարող են ավարտվել երկու-երեք շաբաթվա ընթացքում:

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը դադարեցվել էր ԱՄՆ 2020 թվականի պաշտպանության բյուջեի ուժի մեջ մտնելուց հետո, որը նախատեսում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում