ԳԳոհար Սիմոնյան

Եթե Սոլեյմանին չլիներ, դուք Լոնդոնում ապահով չէիք ապրի. Ռոհանին՝ Ջոնսոնին

Եթե Սոլեյմանին չլիներ, դուք Լոնդոնում ապահով չէիք ապրի. Ռոհանին՝ Ջոնսոնին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ հաղորդում է Fars գործակալությունը:

Ռոհանին Ջոնսոնին պարզաբանել է, որ Իրանի պատասխան հարձակումն Իրաքում ԱՄՆ-ի ռազմական բազաների վրա, ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանություն է համարվում: Նա նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին անվանել է «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկամ և ահաբեկչության դեմ պայքարի հերոս»: 

«Եթե «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերը չլինեին, այսօր դուք Լոնդոնում ապահով չէիք ապրի»,- ասել է Ռոհանին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ ահաբեկչությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությունը և հավելել է, որ «եթե ԱՄՆ-ը հերթական սխալը թույլ տա, կստանա շատ խիստ պատասխան»:

Բրիտանիայի վարչապետն իր հերթին անհանգստություն է հայտնել տարածաշրջանում սրվող լարվածության և բրիտանական զորքերի անվտանգության առիթով և բոլոր կողմերին կոչ է արել՝ պահպանել զսպվածություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում