ԳԳոհար Սիմոնյան

Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները դատապարտել են Թուրքիային Լիբիայի հարցով

Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները դատապարտել են Թուրքիային Լիբիայի հարցով

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև: 

Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև Թուրքիայի գործողությունները Լիբիայում դատապարտող համատեղ հայտարարություն:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել միայն Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում