ՄՄարի Կոստանյան

ԵԱՀԿ-ն նախագահող Ալբանիան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

ԵԱՀԿ-ն նախագահող Ալբանիան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Ալբանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, այսուհետև կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կառույցի մասնակցության ամրապնդումը: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող ղեկավար, Ալբանիայի վարչապետ և երկրի եվրոպական ու միջազգային հարցերի նախարար Էդի Ռաման:

«Հակամարտությունները կարգավորող ջանքերը, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ առնչություն ունեցող մեխանիզմները, ինչպես նաև մերձդնեստրյան հակամարտության կարգավորումը լինելու են մեր նախագահության օրակարգում: Մենք առավել մեծ ուշադրություն ենք դարձնելու այն միջոցներին, որոնք կանխարգելում են հետագա լարվածության խորացումն ու բարելավում են հակամարտություններից տուժածների կյանքի պայմանները»:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում