ՄՄարի Կոստանյան

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման կոչ է արել

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման կոչ է արել

Հռոմի Պապը մտահոգված է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրադրությամբ, ինչը  սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել է Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում:

«Առանձնապես տագնապալի են այն ահազանգերը, որոնք ստացվում են մերձավորարևելյան տարածաշրջանից: Իրանի ու ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճը սպառնում է ձախողել Իրաքի վերականգնման գործընթացը, ինչպես նաև նպաստում է հակամարտության խորացմանը»:

Հռոմի Պապը երկխոսության կոչ է արել բոլոր կողմերին՝ հորդորելով հարգել միջազգային իրավունքը: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել այցելել Իրաք և սատարել այդ երկրի քրիստոնեական համայնքին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում