Իրանի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր ղեկավար Էսմայիլ Ղաանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղին:
«Մենք շարունակում ենք ընթանալ այդ լուսավոր ուղով»:
Երկրի հատուկ ստորաբաժանման ղեկավարը նաև նշել է, թե Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումն ի վերջո կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգները դուրս կմղվեն տարածաշրջանից:










