ՄՄարի Կոստանյան

Ուսումնասիրվում է նաև ուկրաինական օդանավի խոցման հավանականությունը

Ուսումնասիրվում է նաև ուկրաինական օդանավի խոցման հավանականությունը

Ուկրաինան ուսումնասիրում է ռուսական արտադրության «Տոր» զենիթային հրթիռով Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո ուկրաինական օդանավի խոցումը, քանի որ աղետի վայրի մոտակայքում հրթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունն արդեն հայտնվել է համացանցում: Ուկրաինայի նախագահի որոշման համաձայն՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-ի կործանման հետաքննության 45-հոգանոց հանձնախումբը ժամանել է Թեհրան: Ուսումնասիրվում են նաև օդանավի հանկարծակի անկման տարբեր վարկածներ՝ անօդաչու թռչող սարքի կամ այլ թռչող օբյեկտի հետ օդանավի բախման հնարավորությունը, տեխնիկական պատճառներով շարժիչի խափանումն ու պայթյունը, նաև սրահում ահաբեկչության հետևանքով պայթյունը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում