ԳԳոհար Սիմոնյան

Հունվարի 9-ին Իրանում Ազգային սգո օր է հայտարարված

Հունվարի 9-ին Իրանում Ազգային սգո օր է հայտարարված

Իրանի կառավարությունը հունվարի 9-ը հայտարարել է Ազգային սգի օր՝ ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների, ինչպես նաև նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացածների առիթով: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի խոսքը:

«Ցավակցում եմ Քերմանում զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին, որոնք մահացան քաջ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողությանը մասնակցելիս և այսօր առավոտյան ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Կառավարությունը հունվարի 9-ը հայտարարեց Ազգային սգո օր»,- ասել է Ռաբիին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում