ԳԳոհար Սիմոնյան

Սիրիական երկու ռազմաբազաներից ԱՄՆ զինվորները մեկնում են Իրաք

Սիրիական երկու ռազմաբազաներից ԱՄՆ զինվորները մեկնում են Իրաք

Սիրիայում ԱՄՆ զինվորականները լքել են իրենց երկու ռազմաբազաները՝ տեղափոխվելով Իրաք: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Նշվում է, որ զինծառայողներն ու ռազմական տեխնիկայով լի մոտ 40 բեռնատար ավտոմեքենա սիրիական Հասակա նահանգի Խորաբ-Ջեյր տեղանքից ուղևորվել է Իրաք: Ռազմական տեխնիկայով 50 բեռնատար էլ դուրս է եկել սիրիական Շադադի քաղաքում տեղակայված ռազմաբազայից և ուղևորվել դեպի Իրաքի սահման:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ԱՄՆ երկու ռազմաբազաները: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ դա պատասխան էր իրենց նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Հիշեցնենք նաև, որ մեկ օր առաջ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ոչ միայն մտադրություն չունեն լքել Իրաքը, այլև պատրաստվում են այնտեղ 200  հավելյալ զինվորական տեղափոխել՝ նրանց ամրացնելով ռազմական տեխնիկայով և ուղղաթիռներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում