ԳԳոհար Սիմոնյան

Էստոնիայի նախագահը ծննդյան առիթով չի մերժել ռուսների շոկոլադն ու ծաղկեփունջը, բայց հրաժարվել է Ղրիմի գինուց

Էստոնիայի նախագահը ծննդյան առիթով չի մերժել ռուսների շոկոլադն ու ծաղկեփունջը, բայց հրաժարվել է Ղրիմի գինուց

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին հրաժարվել է ընդունել Ղրիմի գինին, ինչը նրան Ռուսաստանի դեսպանատունն էր ուղարկել՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

«Ռուսաստանի դեսպանատունը ծննդյան 50-ամյակի առիթով Էստոնիայի առաջնորդին ուղարկեց շոկոլադ, ծաղիկներ և մի շիշ Ղրիմի գինի: Կալյուլայդին ընդունեց ծաղիկներն ու շոկոլադը, բայց վերադարձրեց գինին»,- գրել է Պուշկովը՝ եզրակացնելով, որ Էստոնիայի առաջնորդն իրենց քայլը համարել է «նուրբ թրոլինգ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում վերջերս ակտիվորեն է ընթանում «Крымский мост» գինիների պրոպագանդումն ու վաճառքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում