ԳԳոհար Սիմոնյան

Օմսկում երեխաներին Պուտինի դիմանկարով «Президент» կոնֆետներ են բաժանել

Օմսկում երեխաներին Պուտինի դիմանկարով «Президент» կոնֆետներ են բաժանել

Ռուսական Օմսկի բնակիչները երեխաների համար նախատեսված ամանորյա քաղցրավենիքի տուփերում Վլադիմիր Պուտինի դիմանկարով «Президент» կոնֆետներ են հայտնաբերել: Կոնֆետների լուսանկարը  ВКонтакте սոցիալական ցանցի «Ревизорро Омск» խմբում օգտատեր Անտոնն է հրապարակել՝ հավելելով, որ կոնֆետների բաղադրության մեջ օղի կա և չիլի պղպեղ:

Կոնֆետները, պարզվում է, արտադրում է Սանկտ Պետերբուրգում գործող G.C.- Золотые конфеты ընկերությունը, որի կայքում տեղադրված ինֆորմացիայից տեղեկանում ենք, որ կոնկրետ այս ապրանքատեսակն արտացոլում է պետության ղեկավարի որոշակի հատկանիշները:

«Ինքնատիրապետումը, հանգստությունն ու խարիզման արտահայտվում են կոճապղպեղի տաք նոտայով` տրյուֆելային թավշյա միջուկում, անշահախնդրությունը, անկանխատեսելիությունն ու սրամտությունը՝ չիլի պղպեղի մեջ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում