ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընը կլինի՞ հաջորդ թիրախը. Times

Կիմ Չեն Ընը կլինի՞ հաջորդ թիրախը. Times

Կիմ Չեն Ընը կլինի՞ Դոնալդ Թրամփի հաջորդ թիրախը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կընդունի՞ որպես ուղղակի սպառնալիք իր և իր ռեժիմի համար՝ հարցրել է Ռոջեր Բոյեսը Times-ի իր հոդվածում:

Հոդվածագիրը ենթադրում է, որ Կիմ Չեն Ընն այժմ հավանաբար վերանայում է իր ռազմավարությունը և փորձում է հասկանալ, թե կոնկրետ ինչի կարելի է հասնել դիվանագիտության միջոցով: Մինչ այժմ նա կարծես թե հավատում էր, որ Դոնալդ Թրամփի հետ համեմատաբար լավ անձնական հարաբերությունները ապահովում են իր ռեժիմի անվտանգությունը, Սոլեյմանիի սպանությունը, սակայն, փոխում է նման հաշվարկները:

Կիմ Չեն Ընը իրեն արդյոք հարց կտա՞, թե ինչու պետք է դիվանագիտական ​​երկխոսության մեջ մտնի Թրամփի հետ, եթե նրա անօդաչուները ցանկացած պահի կարող են սպանել իր գեներալներից մեկին: Ըստ Ռոջեր Բոյեսի՝ Կիմ Չեն Ընը չի ափսոսա իր գեներալների համար, քանի որ ինքն էլ է երբեմն ազատվում  նրանցից, բայց, ամենայն հավանականությամբ, նա չի մոռացել Մուամար Քադաֆիի ճակատագիրը, որը չհրաժարվեց միջուկային զենք մշակելու իր ծրագրից  և սպանվեց Արևմուտքի օգնությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում