ՄՄարիամ Մխիթարյան

Շենգեն վիզայի վերաբերյալ նոր նախագիծ

Շենգեն վիզայի վերաբերյալ նոր նախագիծ

Եվրախորհրդարանը ընդունել է մի նախագիծ, որը վերաբերում է Եվրամիության տարածք մուտքի վերահսկման նոր համակարգին: Փաստաթուղթը վերաբերում է այն երկրներին՝ ներառյալ Ուկրաինան, Վրաստանը, Կանադան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան, որոնց քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագիր հարկավոր չէ:

Օրենքի համաձայն՝ 2021 թվականից կգործի Շենգենյան տարածքն անցնող ճանապարհորդների տվյալների միասնական բազա: Մինչև այժմ այդ տեղեկությունները առանձին երկրների տրամադրության տակ էին:

Ըստ ուկրաինական Obozrevatel-ի, համակարգի գործարկման պահից հետո Ուկրաինայի և նոր կանոններին ենթակա մյուս երկրների քաղաքացիները պետք է առցանց հայտը լրացնեն մեկնելուց ոչ ուշ, քան 96 ժամ առաջ (դիմում ներկայացնելը 18-70 տարեկան քաղաքացիների համար կարժենա 7 եվրո): Ստուգելուց հետո դիմողը կստանա Շենգենյան տարածք մուտքի հաստատում կամ պատճառաբանված մերժում: Բրյուսելն ընդգծել է, որ դիմորդների 95%-ը ավտոմատ դրական պատասխան կստանա դիմում ներկայացնելուց հետո մի քանի րոպեի ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում