ՆՆարե Ոսկանյան

Զելենսկին ցավակցություն է հայտնել ավիավթարի զոհերի հարազատներին

Զելենսկին ցավակցություն է հայտնել ավիավթարի զոհերի հարազատներին

Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկնաբանել է Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարը։ 

Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram-ում։ «Ահավոր լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից (Թեհրան) թռիչքից հետո «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նա։

Զելենսկին նաև տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։

«Մեր դեսպանությունը ճշտում է ողբերգության հանգամանքների մասին տեղեկատվությունը և զոհվածների ցուցակները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև ցավակցություն է հայտնել բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների հարազատներին ու մերձավորներին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում