ՌՌոզա Խաչատրյան

Ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը հայտնի է

Ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը հայտնի է

Թեհրանից Կիև թռչող` «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի է: IRNA-ն տեղեկացնում է, որ օդանավը կործանվել է թռիչքից անմիջապես հետո, շարժիչների այրվելն է եղել կործանման պատճառը: 

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ղասիմ Նիզամիի խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «տեխնիկական պատճառով»՝ կապված շարժիչների խնդրի հետ։ «Եթե արտակարգ դրությունը պայմանավորված լիներ հրթիռով, ինքնաթիռը կպայթեր օդում, բայց պատճառը շարժիչների հրդեհն էր և ինքնաթիռը վերահսկելու՝ օդաչուի անհաջող փորձը, ինչն էլ հանգեցրել է կործանման»,- ասել է Նիզամին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ուկրաինական օդանավը կործանվել է հրթիռի պատահական հարվածից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում