ՆՆարե Ոսկանյան

Իրանում՝ «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու, տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Իրանում՝ «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու, տեղի է ունեցել երկու երկրաշարժ

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` Իրանում տեղի են ունեցել 4,9 և 4,5 ուժգնությամբ երկրաշարժեր՝ «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

USGS-ի տվյալներով՝ 4,9 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 2:20-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արեւելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

4,5 ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 3:19-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր հարավ-արեւելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում