ՆՆարե Ոսկանյան

Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում ուկրաինական օդանավ է կործանվել

Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում ուկրաինական օդանավ է կործանվել

Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ, РИА Новости-ին հայտնել է Իրանի նախարարության ներկայացուցիչ Ջաֆար Զադեն:

Վթարի վայր են հասել շտապօգնության մեքենաներ: Կարմիր մահիկը Twitter-ում տեղադրել է լուսանկարներ  վթարի վայրից: Իրանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է՝ շանսեր չկան, որ ինչ-որ մեկը փրկված լինի: Բեկորները շարունակում են այրվել, փրկարարները փորձում են մարել դրանք: 

Reuters-ը, վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը, հայտնում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է՝ օդանավում կա՞ն արդյոք Ռուսաստանի քաղաքացիներ։

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռում 180 ուղևորով ինքնաթիռը կործանվել է «Իմամ Խոմեյնիի» միջազգային օդանավակայանում «տեխնիկական խնդիրների» պատճառով: Գործակալության տվյալներով՝ տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարը։

Ականատեսները սոցցանցերում գրում են, որ սա ուկրաինական ինքնաթիռ է: Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 5:42-ին մեկնել է Թեհրանից, և դադարել է տվյալների փոխանցումը երկու րոպե հետո` Մոսկվայի ժամանակով 5:44-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում