ԳԳոհար Սիմոնյան

Ցնցող է այն, որ Թրամփը պատժամիջոցներով է սպառնում դաշնակից Իրաքին. CNN

Ցնցող է այն, որ Թրամփը պատժամիջոցներով է սպառնում դաշնակից Իրաքին. CNN

Սպիտակ տունը հայտարարեց Իրաքի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ այն բանից հետո, երբ այդ երկրի պառլամենտը քվեարկեց ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին որոշման օգտին՝ հաղորդում է CNN-ը:

Ի պատասխան՝ «իրանամետ խմբակցությունների» առաջնորդները հայտարարել են, որ Բաղդադն ամերիկյան զորքերը կհամարի զավթիչ զորախումբ, եթե Վաշինգթոնն անմիջապես չհեռացնի դրանք: Ի թիվս այլ բաների՝ նրանք խոստացել են դադարեցնել նավթի առաքումը Պարսից ծոցից:

CNN-ի տեսանկյունից՝ ցնցող է այն փաստը, որ ԱՄՆ նախագահը սպառնացել է պատժամիջոցներով մի երկրի, որը տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից մեկն է: Եվ միայն այն պատճառով, որ ինքնիշխան պետությունը խնդրել է ամերիկյան զորքերին՝ լքել իր տարածքը:

«Այսպիսով, դուք կարող եք պատկերացնել նրանց արձագանքը: Չնայած՝ բարձրաստիճան պաշտոնյաները դեռ չեն արձագանքել նախագահի հայտարարությանը և պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներին, տեղական որոշ օրենսդիրներ նշել են, որ չեն ընդունում նման սպառնալիքները և իրավական քայլեր են ձեռնարկում Միացյալ Նահանգների դեմ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում