ԳԳոհար Սիմոնյան

Զգուշանալով Իրանից, ԱՄՆ-ը B-52H ռմբակոծիչներ է տեղափոխել Հնդկական օվկիանոս

Զգուշանալով Իրանից, ԱՄՆ-ը B-52H ռմբակոծիչներ է տեղափոխել Հնդկական օվկիանոս

ԱՄՆ ռազմաօդային ուժերը B-52H ռազմավարական 6 ռմբակոծիչներ են տեղափոխում Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզի: Fox News-ի տեղեկացմամբ՝ այս քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղոդս» հատուկ նշանակության դիվիզիայի հրամանատար Ղասեմ Սոլեյմանի սպանությամբ և այդ առիթով Թեհրանի հնարավոր արձագանքով: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ռմբակոծիչները տեղափոխվել են Barksdale ավիաբազայից, որ տեղակայված է ԱՄՆ Լուիզիանա նահանգում:

Դիեգո Գարսիա կղզին գտնվում է Իրանից 2,300 մղոն (3,700 կմ) հեռավորության վրա և հասանելի չէ իրանական հրթիռների համար: Մյուս կողմից՝ այն շատ հարմար վայր է, որպեսզի ԱՄՆ-ն ինքը անհրաժեշտության դեպքում կոնկրետ գործողությունների դիմի:

Ինչ վերաբերում է B-52H ռմբակոծիչներին (ընդհանուր առմամբ՝ 744 ինքնաթիռ), հիշեցնենք, որ դրանք առաջին անգամ օդ են բարձրացել 1952 թվականին և մի քանի անգամ ենթարկվել են արդիականացման: Դրանցից 58-ն այս պահին ծառայության մեջ են, մոտ 30-ը մշտական պատրաստականության վիճակում են, իսկ մնացածը պահեստում են:

Հիշեցնենք նաև, որ B-52H ռմբակոծիչներն օգտագործվել են Վիետնամի պատերազմի ընթացքում, 1991 և 2003 թթ. իրաքյան պատերազմներում, Հարավսլավիայի ռմբակոծության ժամանակ, Աֆղանստանում: 2016-ի ապրիլից սկսած՝ B-52H ռազմավարական ռմբակոծիչները Քաթարի Al-Udeid ավիաբազայից շուրջ 270 թռիչք են կատարել Սիրիայում և Իրաքում՝ Inherent Resolve (Անքակտելի վճռականություն), գործողության շրջանակներում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Նշենք նաև, որ 5-տեղանոց ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1050 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ B-52H Stratofortress-ն ունակ է օդ բարձրացնել 31,500 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր, դրանց թվում նաև՝ միջուկային։ 2014 թվականին B-52H ռազմավարական ռմբակոծիչները համալրվեցին CONNECT անվանումը ստացած արբանյակային կապի ու կառավարման նոր համակարգով, որով զգալիորեն բարձրացավ դրանց օպերատիվության աստիճանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում