ՌՌոզա Խաչատրյան

2019-ի «Տարվա երկիրը»՝ Ուզբեկստան

2019-ի «Տարվա երկիրը»՝ Ուզբեկստան

Ո՞ր ազգն է 2019-ին ամենաշատ բարելավել իր վիճակը: Այս հարցի պատասխանը փորձել է գտնել The Economist պարբերականը 2019-ը ամփոփելիս:  The Economist-ի «Տարվա երկիր» մրցանակը ամեն տարի դեկտեմբերին շնորհվում է այն երկրին, որտեղ աճ ու ակնառու փոփոխություններ են գրանցվել:

Չնայած 2019-ի քաղաքական միտումները Economist-ը համարել է բացասական, ռազմատենչ ազգայանականության վրա հիմնված, բայց պարբերականը գտել է երկիր, որտեղ առաջընթաց է գրանցվել: Հաղթող է ճանաչվել մի երկիր, որտեղ վերացվել է ստրկությունը:

2019-ի «Տարվա երկիրը» Ուզբեկստանն է: Ուզբեկստանն այս տարի ցուցաբերել է այնպիսի աճ, որը չի դրսևորել ոչ մի այլ պետություն:

The Economist-ը նշել է, որ ընդամենը 3 տարի առաջ Ուզբեկստանը հետխորհրդային դիկտատուրա էր, բայց նոր նախագահի բերած բարեփոխումները երկիրը դարձրել են շատ ավելի ժողովրդավարական: Նախորդ նախագահ Իսլամ Քարիմովը քաղաքացիներին պարտադրված աշխատանքի էր դրդում և խիստ ճնշում ընդդիմությանը:

The Economist-ը հայտնում է, որ Ուզբեկստանը դեռևս երկար ճանապարհ պետք է անցնի, բայց 2019 թվականին ոչ մի ուրիշ երկիր այդքան հեռու չի գնացել: Անցնող տարվա արդյունքներով՝ պարբերականի վարկանիշի մեջ մտած մյուս պետությունների թվում են Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սուդանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի «Տարվա երկիր» էր ճանաչվել Հայաստանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում