ՄՄարի Կոստանյան

Պենտագոնը չի հարվածի Իրանի մշակույթի օբյեկտներին

Պենտագոնը չի հարվածի Իրանի մշակույթի օբյեկտներին

Պենտագոնը հարվածներ չի հասցնի Իրանի մշակույթի օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը՝ հավելելով, որ «զինված հակամարտության օրենքն» արգելում է հարձակումները մշակույթի հինավուրց օբյեկտների վրա, և դա նույնիսկ չի եղել իր ծրագրերում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին հայտարարել էր:

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե նման գրոհները կորակվեն որպես պատերազմական հանցագործություն:

«Միացյալ Նահանգները հետևելու է զինված հակամարտության մասին օրենքներին և հարվածներ չի հասցնելու Իրանի մշակույթի օբյեկտներին»:

Պենտագոնի ղեկավարը ձեռնպահ է մնացել այլ բացատրություններից:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Միացյալ Նահանգներն Իրաքում օդային հարվածի միջոցով սպանել էր իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, թե Իրանի կողմից հարձակման դեպքում Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի 52 օբյեկտի, այդ թվում՝ մշակույթի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում