ԱԱննա Ավետիսյան

Իրանը հրաժարվում է ուրանի հարստացման սահմանափակումների ծրագրից

Իրանը հրաժարվում է ուրանի հարստացման սահմանափակումների ծրագրից

Իրանը հայտարարել է, որ այլևս պարտավորված չէ լիովին հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ  ծրագրին։ Խոսքը 2015-ին համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքի մասին է: Իրանի կառավարության հայտարարությունն ընթերցվել է իրանական հեռուստատեսության եթերում։ Սա միջուկային գործարքի պարտավորությունների հերթական կրճատումն է։

Այժմ Թեհրանը չի հետևելու ուրանի հարստացման սահմանափակումներին, իսկ ուրանի հարստացման մակարդակը կհիմնվի երկրի տեխնիկական պահանջների վրա։ Նշվում է նաև, որ Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, իսկ Թեհրանի այդ քայլերը կարող են չեղարկվել, եթե ԱՄՆ-ը հրաժարվի պատժամիջոցներից։ 

Իրանի միջուկային ծրագրի կրճատման՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը համաձայնագիր է կնքված 2015-ին՝  Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Ծրագրով Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացման ծրագրից, իսկ արևմտյան տերությունները վերացնում էին պատժամիջոցները։ 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց այդ համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը 2019-ին հայտարարեց համաձայնագրի երկու կետերը կատարելուց հրաժարվելու մասին։ 2019-ի նոյեմբերին Իրանը վերսկսել է ուրանի հարստացումը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում