ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում ձերբակալվել է Ամանորին ահաբեկչություն ծրագրած 5 սիրիացի

Թուրքիայում ձերբակալվել է Ամանորին ահաբեկչություն ծրագրած 5 սիրիացի

Թուրքիայի իրավապահներն Անկարայում ձերբակալել են Սիրիայի 5 քաղաքացու, որոնք Թուրքիայում ահաաբեկչական գործողություն էին ծրագրել Ամանորի օրերին: Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ ձերբակալվածները կապ ունեն «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական հակամարտությունն ընթանում է 2011-ից: Տարիներ տևած հակաահաբեկչական պայքարի արդյունքում հաջողվել է պարտության մատնել Սիրիայում և Իրաքում գործող  ահաբեկչական ցանցին, սակայն արաբական երկրի որոշ շրջաններում իսլամիստների փոքր հանցախմբերը դեռևս շարունակում են զինված հարձակումները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում