ՄՄարի Կոստանյան

Պուտինը Թրամփին կրկին հրավիրել է Մոսկվա

Պուտինը Թրամփին կրկին հրավիրել է Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր Սուրբծննդյան ու Ամանորի ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս տարի կրկին հրավիրել է այցելել Մոսկվա: Այս մասին ասվում է Պուտինի՝ արտասահմանցի պաշտոնակիցներին ուղղված տոնական ուղերձի վերաբերյալ Կրեմլի հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված Սուրբծննդյան ու Ամանորի շնորհավորական ուղերձում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ՄԻացյալ Նահանգները պատմականորեն պատասխանատվություն են կրում համաշխարհային անվտանգության ու կայունության համար, և որ Մոսկվան հանդես է գալիս ի շահ երկկողմ հարաբերությունների լավացման ու հավասար երկխոսության հաստատման՝ հիմնված կողմերի շահերի հանդեպ հարգանքի» ,- ասվում է ուղերձում:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրում է  Մոսկվա՝ ներկա լինելու Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված  միջոցառումներին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում