ՄՄարի Կոստանյան

Մոսկվա-Կիև «գազային» վերջնական պայմանագիրը կնքվել է

Մոսկվա-Կիև «գազային» վերջնական պայմանագիրը կնքվել է

Մոսկվան ու Կիևը ստորագրել են գազային բոլոր համաձայնագրերը, որոնք 2020-ի հունվարի մեկից ապահովում են ռուսական կապույտ վառելիքի տարանցումն Ուկրաինայի տարածքով: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Վիեննայում հինգ օր անդադար ընթացած երկկողմ բանակցությունների արդյունքում վերջնական որոշում է կայացվել, ու ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն: Միաժամանակ ստորագրվել է համաձայնագրերի ու պայմանագրերի մի ամբողջ փաթեթ, որը խոշոր գործարք է, որը վերականգնել է կողմերի շահերի  հավասարակշռությունը»,- ասել է նա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում