ԳԳոհար Սիմոնյան

2019-ին մեդիայում չարչրկված և չսիրված թեմաներն՝ ըստ Foreign Policy-ի

2019-ին մեդիայում չարչրկված և  չսիրված թեմաներն՝ ըստ Foreign Policy-ի

Foreign Policy հեղինակավոր հանդեսը փորձել է հասկանալ, թե 2019-ին լրատվամիջոցները որ թեմաներն են անհարկի չարչրկել, և ինչ է դուրս մնացել, կամ՝ բավարար չափով չի լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից:

Պարզվում է՝ մեդիան 2019-ին չափազանց անհանգիստ է եղել «ազատ աշխարհի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացասական ազդեցությամբ», բոլորին մտահոգել է Իրանը, «Եվրոպայի մոտալուտ մահը», լրագրողները շունչները  պահած սպասել են Եվրախորհրդարանի ընտրություններին և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռանալուն:

Բայց ամենաշատն, իհարկե, Թրամփի թեման է ԶԼՄ-ներում տեղ գտել, ինչի առիթով պարբերականը համոզված է, որ 2020-ի նոր թեմաներից մեկն, այսպես կոչված, «լարվածության նորմալացումը», ու դրա հետ կապված կայունացումը կլինի:

«Ինչպես մի մարդ, որն, ի վերջո, սովորում է ապրել քրոնիկ, բայց ոչ մահացու հիվանդությամբ, այդպես էլ միջազգային համակարգը կսովորի ապրել 45-րդ նախագահի ու նրա նեոազգայնական ուղեկիցների հետ»,- գրում է Foreign Policy-ն:

Զարմանալի է, բայց պարբերականի կարծիքով՝ 2019-ին ԶԼՄ-ները շատ չեն կենտրոնացել Վաշինգտոնի «անվերջանալի առևտրային պատերազմների», տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաների աճող ազդեցության և գլոբալ կլիմայական փոփոխություների թեմաների վրա:

Ներկայացնելով, որ համաշխարհային տաքացման պատճառով անտառները այրվում են, երաշտներ ու ջրհեղեղներ են պատահում այնտեղ, որտեղ դրանք չպետք է լինեին, Foreign Policy-ն հետևյալ ամփոփումն է տալիս.

«Եվ, այնուամենայնիվ, մինչ ամբողջ աշխարհը բոցավառվում է, առաջնորդները չեն կարող առաջընթաց ունենալ, և խմբագրությունները, որոնք կարող են հաստատել սա, շատ քիչ են»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում