ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ում զայրացած են The New York Times-ի հոդվածից, ըստ որի՝ հրեաների IQ-ն ամենաբարձրն է

ԱՄՆ-ում զայրացած են The New York Times-ի հոդվածից, ըստ որի՝ հրեաների IQ-ն ամենաբարձրն է

The New York Times-ի խմբագիրները բացատրություն են տվել թերթի հոդվածագիր Բրեթ Սթիվենսի «Հրեական հանճարի գաղտնիքները» վերնագրով հոդվածի առիթով, որտեղ հղում անելով 2005 թ. արված մի ուսումնասիրության՝ «հոդվածագիրը նպաստել է ռասիստական ​​հայացքների խթանմանը»:

Սթիվենսն իր հոդվածում գրել էր,  որ հրեաների մեծամասնությունը «խելացի են կամ հակված են դրան», և այս որակը նրանց «որոշակի առավելություններ է տալիս այլ ազգությունների հասակակիցների համեմատ»: Բայց այդ նկատառումը, թե հրեաների IQ-ն բարձր է եվրոպական և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների մտավոր ունակություններից, հասարակական մեծ վրդովմունք էին հարուցել:

Southern Poverty Law Center իրավապաշտպան կազմակերպությունն, օրինակ, որն ԱՄՆ-ում վերահսկում է ատելության և ծայրահեղականության դրսևորումները, հոդվածում արտահայտված մտքերը «հնագույն հակահրեական կարծրատիպերի քարոզչություն» է դիտարկել և կտրուկ քննադատել վերոնշյալ տեսության հեղինակ Հենրի Հարփենդինգին՝ արդեն մահացած մարդաբանին անվանելով «սպիտակ ազգայնական»:

Սոցիալական ցանցերը նույնպես փոթորկվել են՝ հեղինակին քննադատելով ու նրան մեղադրելով կեղծ գիտությանը փարվելում, որով խտրականություն է դրվում ռասաների, նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունների միջև:

«...հրեաները սովորական մարդիկ են. ոմանք խելացի են, ոմանք՝ հիմար...մի՛ վստահեք հրեաներին առանձնահատուկ համարողներին. սա հակասեմականության հիմքն է»,- այս կարգի գրառումներ (իսկ այն պատկանում է Moshik Temkin անունով օգտատիրոջը), շատ-շատ են Twitter-ում:

The New York Times-ի մեկնաբանության մեջ, սակայն, բացատրվել է, որ հոդվածագիրը պարզապես սխալ է վարվել՝ քննության առարկա հետազոտության եզրակացություններն  առանց համապատասխան քննադատության ներկայացնելով:

«Արդյունքում շատ ընթերցողներ տպավորություն են ստացել, որ Սթիվենսը պնդում է, թե հրեաները գենետիկորեն գերազանցում են այլ ազգերին, ինչը նրա նպատակը չի՛ եղել: Նա վստահ է և շարունակում է պնդել, որ մշակույթն ու պատմությունը որոշիչ գործոններ են հրեական նվաճումների համար»,- ասվում է խմբագրական մեկնաբանության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում