ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանն ընդդեմ թուրք-լիբիական համաձայնագրի

Հունաստանն ընդդեմ թուրք-լիբիական համաձայնագրի

Հունաստանն ու Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունեն ծովային իրավասությունների սահմանազատման հարցում: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հակաօրինական է համարել նոյեմբերի 27-ի Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված Ռազմական համագործակցության և ծովային իրավասությունների սահմանազատման հուշագրերը, որոնց շրջանակներում հաստատվել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկու երկրների ծովային սահմանները, տեղեկացնում է ermenihaber-ը։

Եթե Թուրքիայի և Հունաստանի միջև պայմանավորվածություն ձեռք չբերվի Միջերկրական ծովում յուրաքանչյուր կողմի իրավունքների վերաբերյալ, ապա հարկ կլինի հարցը տեղափոխել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։

Միջերկրական ծովում իրավասություններ ունեցող Եգիպտոսն ու Կիպրոսը նույնպես դեմ են արտահայտվել այդ պայմանագրին։ Մինչդեռ Թուրքիան դեկտեմբերի սկզբին դիմել է ՄԱԿ՝ փաստաթուղթը գրանցելու համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում