ՄՄարիամ Մխիթարյան

Կոալիցիոն ուժերի հակահարվածներն Իրաքում և Սիրիայում

Կոալիցիոն ուժերի հակահարվածներն Իրաքում և Սիրիայում

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները մի շարք օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող Քաթայիբ Հըզբոլլահ զինված խմբավորմանը պատկանող օբյեկտներին:

Համաձայն Պենտագոնի զեկույցի՝ «պաշտպանական հարվածներ» են հասցվել Իրաքի երեք և Սիրիայում երկու դիրքերին: Թիրախում են եղել զենքի պահեստները, ինչպես նաև անցակետերը, որոնք խումբն օգտագործում էր կոալիցիոն ուժերի վրա հարձակման համար:

Ըստ Պենտագոնի տեղեկության՝ խմբավորման զինյալները կոալիցիոն ուժերի բազայի ուղղությամբ արձակել են ավելի քան 30 հրթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական ծառայող, իսկ չորս ամերիկացի զինծառայող ու իրաքյան անվտանգության ծառայության երկու անդամ վիրավորվել են:

Միացյալ Նահանգների տվյալներով՝ Քաթայիբ Հըզբոլլահը  իրաքյան շիա զինված խմբավորում է, որը ստեղծվել է 2007-ին՝ Իրանի աջակցությամբ:

Այն կապված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ և բազմիցս ստացել է Թեհրանի օգնությունն ու աջակցությունը կոալիցիոն ուժերի դեմ հարձակումների համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում