ԳԳոհար Սիմոնյան

Լիբանանում ցուցարարները նորանշանակ վարչապետի տան դիմաց նրա հրաժարականն են պահանջում

Լիբանանում ցուցարարները նորանշանակ վարչապետի տան դիմաց նրա հրաժարականն են պահանջում

Լիբանանում ցուցարարները հավաքվել են նորանշանակ վարչապետ  Հասան Դիաբի առանձնատան մոտ՝ նրա հրաժարականի պահանջով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հավելելով, որ Դիաբն ընդամենը 10 օր է պաշտոնավարում:

«Մենք այստեղ ենք, որպեսզի տապալենք Հասան Դիաբին: Նա մեզ չի ներկայացնում, նա նրանցից մեկն է»,- The Guardian-ին ասել է երիտասարդ ցուցարարներից մեկը՝ նկատի ունենալով իշխող վերնախավին:

Հիշեցնենք, որ խորացող տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված այս երկիրը նախկին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո, հոկտեմբերից այս կողմ, անընդհատ փոթորկվում է բողոքի ցույցերից: Նշենք նաև, որ Դիաբ խոստացել էր վեց շաբաթվա ընթացքում ստեղծել անկախ և արհեստավարժ կառավարություն մի երկրում, որտեղ գործադրի ձևավորումը կարող է ամիսներ տևել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում