ՄՄարի Կոստանյան

Պոզները բնութագրել է Պուտինին շրջապատող մարդկանց

Պոզները բնութագրել է Պուտինին շրջապատող մարդկանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն շրջապատել է մարդկանցով, որոնք չեն կարող բարձրաձայնել նրա սխալականության մասին: Նման տեսակետ է հայտնել լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Պոզները: Հանրահայտ լրագրողի խոսքով՝ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, եթե նախագահն իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, որոնք կարող են չհամաձայնել Պուտինի դիրքորոշմանը:

«Այնպիսի մարդկանցով, որոնք ավելի խելացի են, ավելի լավ են հասկանում իրենց գործից, քան նա»,- ասել է նա:

Վլադիմիր Պոզները նաև նշել է, որ պետության ղեկավարը պետք է լսի բոլորին, սակայն որոշում կայացնի՝ հիմք ընդունելով միայն ճշտված տեղեկատվությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում