ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ակտիվանում են

Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ակտիվանում են

Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են: Եվրոպական երկրում հասարակական տրանսպորտի աշխատակիցներն այսօր ցույցեր են կազմակերպել, չնայած առաջիկա տոնական օրերին: Բողոքի ակցիաների պատճառով կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը: Գնացքների միայն 60 տոկոսն է իր սահմանված երթուղին սպասարկում: Դրանից բացի՝ փակվել են մետրոյի մի քանի ուղղություն: Փարիզի արվարձաններում հասարակական տրանսպորտն աշխատում է խափանումներով: Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ ամեն դեպքում, իրավիճակի հանգուցալուծման նախանշաններ է տեսնում, քանի որ նախորդ օրերին խափանումներն ավելի մեծ ծավալների են հասել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում