ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում նկարահանման հրապարակում երկու մարդ է սպանվել

ԱՄՆ-ում նկարահանման հրապարակում երկու մարդ է սպանվել

Ամերիկյան Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել: Անհայտ զինված մարդիկ ավտոմեքենաներով մոտեցել են ավտոկայանատեղիի մոտ երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցող մարդկանց ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Ողբերգական դեպքի ժամանակ մահացել է 2 մարդ, ևս 6-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Իրավապահները հայտնել են, որ սա լրջագույն դեպք է քաղաքի համար, քանի որ այն տեղի է ունեցել բնակելի թաղամասում, և հնչել են բազմաթիվ կրակոցներ: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում