ԳԳոհար Սիմոնյան

Բենիամին Նեթանյահուն հաղթել է «Լիկուդի» փրայմերիզում

Բենիամին Նեթանյահուն հաղթել է «Լիկուդի» փրայմերիզում

Դեկտեմբերի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ հաղթանակ տարավ իր մրցակից Գիդեոն Սաարի դեմ՝ «Լիկուդ»  կուսակցության ղեկավարության համար վարվող մրցավազքում: Նեթանյահուն հավաքեց ձայների 72,5 տոկոսն՝ ընդդեմ Սաարի, որն ընդամենը 27,5 տոկոս ձայներ ստացավ:

Այժմ Իսրայելի վարչապետը մարտի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում, որոնք այս տարի արդեն թվով երրորդը կլինեն, կշարունակի գլխավորել «Լիկուդը»:

«Սա ահռելի հաղթանակ է: Շնորհակալություն, «Լիկուդի» անդամներ՝ ձեր վստահության, աջակցության և սիրո համար»,- Twiiter-ի իր միկրոբլոգում գրեց Նեթանյահուն՝ խոստանալով առաջիկա ընտրություններում կուսակցության համար հաղթանակ ապահովել և Իսրայելի պետությունն առաջնորդել աննախադեպ նվաճումների ճանապարհով՝ փոխանցում է իսրայելական 5-րդ ալիքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում