ՄՄարիամ Մխիթարյան

Փոմփեոն կարող է լքել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը

Փոմփեոն կարող է լքել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը

The Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Փոմփեոյին փոխարինող է փնտրում: Չի բացառվում, որ Փոմփեոն որոշի թողնել իր պաշտոնը և մասնակցել Քանզասի նահանգից Սենատի ընտրություններին: Վերջնական որոշում դեռ չի կայացել, բայց Սպիտակ տունն ապահովության համար սկսել է պետքարտուղարի պաշտոնում թեկնածուի որոնումը: Ենթադրվում է, որ այդ պաշտոնը կարող են ստանձնել Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայենը, ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: Պետքարտուղարի պաշտոնին են հավակնում նաև Փոմփեոյի առաջին տեղակալ Ստեֆան Բիգանը, Ֆլորիդա և Արքանզաս նահանգներից սենատորներ Մարկո Ռուբիոն և Թոմաս Քոթթոն, ինչպես նաև Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում