ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանում սգո օր է հայտարարվել

Ղազախստանում սգո օր է հայտարարվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 28-ը սգո օր Է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Աղետի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ,  53-ը հոսպիտալացվել են: Թռիչքի պահին օդանավում եղել են 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Fokker-100 ինքնաթիռը, որը կատարում Էր Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, օդ բարձրանալուց անմիջապես հետո կորցրել է բարձրությունը և ընկել բնակելի թաղամասում, անցել է բետոնե արգելապատնեշը և բախվել երկհարկանի շենքին: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառների թվում են օդաչուների սխալը ու տեխնիկական անսարքությունը: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտված են: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում