ԳԳոհար Սիմոնյան

Ստամբուլի քաղաքապետն այցելել է կաթոլիկ հայ համայնքի առաջնորդին

Ստամբուլի քաղաքապետն այցելել է կաթոլիկ հայ համայնքի առաջնորդին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Ստամբուլի կաթոլիկ քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին՝ հաղորդում է Ermenihaber-ը:

Իմամօղլուն այցելել է նաև Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին:

Լևոն արքեպիսկոպոսը Զեքիյանը գոհունակությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի այցի կապակցությամբ:

«Ստամբուլը շատ մեծ ավանդույթներ ունի. բազմամշակութայնություն, բազմազանություն: Այդ ավանդույթների վերականգնումն, ըստ իս, միևնույն ժամանակ հպարտության առիթ է: Ներկայում մեծ գաղթի խնդիր կա: Եվրոպան չի կարողանում հաղթահարել դա: Ցավոք, գնալով մեծանում են ֆաշիստական դրսևորումները»,- ասել է Զեքիյանը:

Զեքիյանը համոզմունք է հայտնել, որ եթե Թուրքիան իր ողջ բազմազանությամբ կարողանա համերաշխ լինել, գուցե և կկարողանա նույնիսկ Եվրոպայի համար համերաշխության մոդել դառնալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում