ՄՄարի Կոստանյան

Իրանում ահաբեկիչներ են ոչնչացվել

Իրանում ահաբեկիչներ են ոչնչացվել

Իրանում ոչնչացվել է 13 ահաբեկիչ, որոնք կապված են եղել երկրում անկարգություններ ու պայթյուններ իրականացրած խմբավորման հետ: Այս մասին հայտնել է Fars գործակալությունը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ոչնչացված ահաբեկիչները մասնակցել են երկրում 2019-ի նոյեմբերին տեղի ունեցած խռովություններին, որի պատճառը բենզինի գնի բարձրացման վերաբերյալ երկրի իշխանությունների որոշումն էր:

Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ երկրում անկարգությունները կազմակերպել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, որոնց նպատակը Իրանի անվտանգությունը տապալելն է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում