ԳԳոհար Սիմոնյան

Վրաստանում նշել են Պատրիարք Իլիա Երկրորդի գահակալության 42-րդ տարեդարձը

Վրաստանում նշել են Պատրիարք Իլիա Երկրորդի գահակալության 42-րդ տարեդարձը

Վրաց Ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլիա Երկրորդի գահակալության 42-րդ տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի Սվետիսցխովելիի տաճարում տեղի է ունեցել տոնական պատարագ, հնչել է հայրապետական մաղթանք:

Իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և կառավարության այլ պաշտոնատար անձինք շնորհակալություն են հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ երկրի դժվարությունները հաղթահարելու գործում ունեցած ծառայությունների համար:

«Շնորհավորում եմ մեր սիրելի Պատրիարքին, Նորին Սրբությանը՝ գահակալության օրվա 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիշու՛մ եք, թե որքան դժվար էին այս 42 տարիները, որքան փորձություններ է կրել մեր երկիրը: Մեր երկիրը երջանիկ է, քանի որ ունի այդպիսի հոգևոր հայր»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին:

«Վրացական կառավարության անունից ես շնորհավորում եմ Պատրիարքին: Այս մեծ տոնի առթիվ շնորհավորում եմ ողջ Վրաստանին և ամբողջ Ուղղափառ աշխարհին: Մաղթում եմ առողջություն, որ շարունակեք լինել մեր Հովիվը՝ գալիք տարիների ընթացքում»,- վարչապետ Գախարիայի խոսքն են մեջբերում վրացական հեռուստաալիքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում