ՄՄարիամ Մխիթարյան

Զուրաբիշվիլին նորից հայտնվել է ընդդիմության թիրախում

Զուրաբիշվիլին նորից հայտնվել է ընդդիմության թիրախում

Վրաստանի ընդդիմությունն արձագանքել է սահմանների վերաբերյալ երկրի նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարությանը: Վրացական առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ նախագահը նշել էր. «Մենք խնդրահարույց սահմաններ ունենք ոչ միայն հակամարտող տարածաշրջանների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ»:

Նախագահի հայտարարությունը վրդովմունքի ալիք է առաջացրել երկրի ընդդիմության շրջանում: Նրանց համոզմամբ՝ Զուրաբիշվիլին վնասում է երկրի շահերին, իշխող թիմն էլ փորձում է արդարացնել նախագահի նման հայտարարությունները` պատճառաբանելով, թե Զուրաբիշվիլին լավ չի տիրապետում քաղաքական լեզվին:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը՝ կապված «Վրաստանի գրավյալ տարածքների» սահմանների հետ, համարել է տգիտություն: Ըստ ընդդիմության` փաստորեն Վրաստանի նախագահը Աբխազիան և Օսիան Հայաստանի ու Ադրբեջանի նման անկախ պետություն է ճանաչել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում