ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսը նույն ռուսն է, բայց որակի նշանով. Լուկաշենկո

Բելառուսը նույն ռուսն է, բայց որակի նշանով. Լուկաշենկո

Արևմտյան քաղաքագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հարցազրույցը Эхо Москвы լրատվական ծառայությանը:

Լուկաշենկոն կարծում է, որ ռուս-բելառուսական հարաբերությունները տարեցտարի վատթարանում են, և դա կարող է Մոսկվային հասցնել պատերազմի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

«Եթե Ռուսաստանը փորձի ոտնահարել մեր ինքնիշխանությունը, դուք գիտեք, թե ինչպես կարձագանքի համաշխարհային հանրությունը, նրանք դուրս կգան պատերազմի: Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն դա (ենթադրյալ ոտնձգությունը Բելառուսի ինքնիշխանության վրա) չեն հանդուրժի՝ այն համարելով իրենց համար լուրջ սպառնալիք: Նրանք՝ Արևմուտքը, ինչ-որ տեղ ճիշտ են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ եթե Արևմուտքը սպառնա Բելառուսին, «դա արդեն կլինի ուղղակի սպառնալիք Ռուսաստանի ինքնիշխանությանը»: Նա հիշեցրել է նախագահ Պուտինին, որ Բելառուսն այսօր Ռուսաստանի ֆորպոստն է և թույլ չի տա, որ տանկերն Արևմուտքից շարժվեն Մոսկվայի ուղղությամբ:

Բելառուսի նախագահը լրատվական ծառայության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին խնդրել է հաղորդել բոլոր ռուսներին, որ նրանք չհավատան հայտարարություններին, թե Լուկաշենկոն քմահաճ է Մոսկվայի հետ բանակցություններում: «Ես ոչնչով չեմ տարբերվում ռուսներից: Բելառուսը նույն ռուսն է, բայց որակի նշանով», - ավելացրել է նա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում