ԳԳոհար Սիմոնյան

Ռամալլան՝ սեռական սկանդալի կենտրոնում

Ռամալլան՝ սեռական սկանդալի կենտրոնում

Պաղեստինյան Ինքնավարության մայրաքաղաք Ռամալլան փոթորկվել է WhatsApp-ից ծագած սեռական սկանդալի պատճառով:

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իշխող Ֆաթահի գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Ջեբրալ Ռաջուբը WhatsApp-ում գրանցված մի քանի հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների մասնավոր խմբում հաղորդագրություն է արել այն մասին, որ նախարար Հուսեյն ալ-Շեյխը, որը պատասխանատու է Իսրայելի հետ շփումների համար, կասկածվում է իր հրամանատարության տակ գտնվող կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Ռաջուբը հայտարարել է, որ Աբբասի կառավարությունում նախարարը զբաղված է միայն «փեշերի ետևից վազելով»:

Նույն հաղորդագրության մեջ Ռաջուբը վիրավորել է Պաղեստինի անվտանգության ծառայության ղեկավար Մաջադ Ֆարջին, ինչը զայրացրել է Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին և ողջ արաբական աշխարհին:

Ծագած սկանդալի ֆոնին Ռաջուբի շրջապատն այժմ պնդում է, որ հաղորդագրությունը սխալմամբ է տեղադրվել WhatsApp-ում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում