ԳԳոհար Սիմոնյան

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Փանահովը խոստացել է անդրադառնալ խախտումներին

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Փանահովը խոստացել է անդրադառնալ խախտումներին

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկում է տեղական ինքնակառավարման ընտրություններում արձանագրված խախտումների մասին հայտարարությունները, դիմումները և ստուգում է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն ու տեսանյութերը: Այս մասին, Sputnik.az-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը:

«Անցանկալի իրավիճակի հետ կապված, նախ և առաջ, անհրաժեշտ է դիմել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Եթե հանձնաժողովի որոշումը չի բավարարում դիմորդներին, նրանք կարող են դիմել ԿԸՀ: Բոլոր միջադեպերը մանրակրկիտ քննության կենթարկվեն՝ Ընտրական օրենսգրքի համաձայն»,- նշել է Փանահովը, հավելելով, որ հանձնաժողովն արդեն ստուգման երեք արդյունք ունի՝ կապված տեսանյութերից մեկում նկարահանված փաստերի հետ:

Նկատենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հանրապետության ընտրողների ակտիվությունն այս ընտրություններում կազմել է 32,72 տոկոս: Ժամը 19:00-ի դրությամբ, քվեարկության իրավունք ունեցող 4,972,356 մարդուց ընտրություններին մասնակցել էին 1,627,064 ընտրող:

Այս տարի Ադրբեջանի 1606 քաղաքներում ընտրվելու են ավագանու 15156 անդամներ: Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 42 հազար թեկնածու, 13 կուսակցություններ առաջադրել են իրենց թեկնածուներին:

Ընտրությունները դիտարկվել են 17 օտարերկրյա, 52,636 տեղական դիտորդների կողմից: Քվեարկության գործընթացը սկսվել է 08:00-ին և ավարտվել տեղական ժամանակով 19:00-ին: Դեկտեմբերի 23-ը Ադրբեջանում հայտարարվել էր ոչ աշխատանքային օր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում