ԳԳոհար Սիմոնյան

Ինձ թունավորելով՝ հրեաներն ուզում էին վախեցնել. հունաց արքեպիսկոպոս Թեոդոսիոս

Ինձ թունավորելով՝ հրեաներն ուզում էին վախեցնել. հունաց արքեպիսկոպոս Թեոդոսիոս

Հունաստանի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Թեոդոսիոսը, աշխարհիկ անունը՝ Աթալա Խան, հայտարարել է, թե իսրայելցիները փորձել են թունավորել իրեն: Այս մասին ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը հայտարարել է Հորդանանի մայրաքաղաք Ամանի հիվանդանոցներից մեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որ հոգևորականը վարել է հիվանդանոցային մահճակալում պառկած:

Maan գործակալության փոխանցմամբ՝ արքեպիսկոպոսն ընդգծել է, որ քրիստոնյաները կարևոր դեր են կազմում ինչպես պաղեստինցիների, այնպես էլ Հորդանանի ժողովրդի համար:

«Մենք մեկ ընտանիք ենք, ոչ թե փոքրամասնություն»,- ասել է հոգևորականը, միաժամանակ փոխանցելով բժիշկների պնդումն այն մասին, որ 3 օրվա ընթացքում օրգանիզմը կմաքրվի թունավոր նյութերից:

«Մի խումբ պաղեստինցի քննիչներ պարզում են, թե ինչ է ինձ հետ կատարվել, հավաքում են ապացույցներ: Քանի դեռ դրանք չկան, չենք կարող լիովին վստահ լինել, որ Իսրայելն է դրա  հեղինակը, բայց ամեն ինչ դա է մատնանշում»,- հայտարարել է հոգևորականը՝ հավելելով, որ մարդասպանները չեն ցանկացել սպանել իրեն, բայց կամեցել են առողջությանը վնաս հասցնել և վախեցնել:

Արքեպիսկոպոս Թեոդոսիոսը (Աթալա Խանն ազգությամբ արաբ է, որ ընդունել է քրիստոնեություն և Թեոդոսիոս եկեղացական անվամբ հասել մինչև արքեպիսկոպոսի աստիճանի), հայտնի է իր հետևողական հակաիսրայելական դիրքորոշմամբ: Նա այն փոքրաթիվ հոգևորականներից է, որ պնդում է, թե հրեաները կատարյալ ջարդ են կազմակերպում Պաղեստինում և վերջերս էլ ՄԱԿ-ին դիմելով՝ հայտարարել էր, թե «Իսրայելի հանդեպ միջազգային պատժամիջոցներն ու Պաղեստինի պետության ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ տալու զավթիչների կողմից սանձազերծված պաղեստինյան ջարդերին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում