ՄՄարիամ Մխիթարյան

Բացվեց Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի երթևեկությունը

Բացվեց Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի երթևեկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր բացել է Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթևեկությունը: Ղրիմ ուղևորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանից շարժվել է Սևաստոպոլ: 43,5 ժամում այն պետք է հաղթահարի 2741 կմ տարածություն, անցնի ինը շրջան, դաշնային նշանակության երեք քաղաք, մեկ երկրամաս, մեկ հանրապետություն և 118 գետ, այդ թվում՝ Վոլխովը, Վոլգան, Օկան, Դոնը և Կուբանը:

Կերչի նեղուցով Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում՝ 19 կմ, այն կառուցելու համար ծախսվել է 228 մլրդ ռուբլի: Կամրջով մեքենաների երթևեկությունը սկսվել է 2018-ի մայիսին:

Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցչությունը քննադատել է կամրջի վրայով երկաթուղային երթևեկության բացումը՝ դա համարելով «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում