Ամերիկահայ Աղասի Վարդանյանն ավարտել է 55-օրյա ծոմապահությունը

Ամերիկահայ Աղասի Վարդանյանն ավարտել է 55-օրյա ծոմապահությունը

Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանը դուրս է եկել ապակեպատ շինությունից՝ ավարտելով 55-օրյա ծոմապահությունը: Նրա  նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ընկերները տղամարդուն օգնել են դուրս գալ  Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից շինությունից եւ նստեցրել հաշմասայլակին։

Նրան աջակցելու էին եկել հարյուրավոր ամերիկահայեր։ Վարդանյանն ասել է, որ իրեն լավ է զգում եւ բավարարվածության մեծ զգացում ունի։ Նրա խոսքով՝ իր համար խորհրդանշական էր ծոմն ավարտել հենց մայիսի 28-ին, երբ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում